Պիեռ Նարցիս
Պիեռ Նարցիս ֆր.՝ Mudio Mukutu Pierre Narcisse De Napoli De Suza | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1977 |
Ծննդավայր | Էբոնե, Moungo, Լիտտորալ, Կամերուն |
Մահացել է | հունիսի 21, 2022[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[2] |
Քաղաքացիություն | Կամերուն և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | երգիչ |
Անդամություն | RUDN? |
Pierre Nartsiss Վիքիպահեստում |
Պիեռ Նարցիս (ֆր.՝ Pierre Narcisse, լրիվ անունը՝ Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիս դե Նապոլի դե Սուզա (ֆր.՝ Mudio Mukutu Pierre Narcisse De Napoli De Suza, փետրվարի 19, 1977, Էբոնե, Moungo, Լիտտորալ, Կամերուն - հունիսի 21, 2022[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), կամերունական ծագմամբ ռուս երգիչ և դերասան։ Ինգուշեթիայի Հանրապետության վաստակավոր արտիստ (2006)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիս դե Նապոլի դե Սուզան ծնվել է 1977 թվականի փետրվարի 19-ին, այլ տվյալներով՝ 1972 թվականի փետրվարի 19-ին[4] Կամերունում՝ Էբոնե քաղաքում։ Մանուկ հասակում խաղացել է ֆուտբոլ։ 13 տարեկանում սկսել է սովորել տենոր-սաքսոֆոն նվագել։
1990-ական թվականների սկզբին նա ստեղծել է առաջին խումբը, որը ակումբներում երգում էր ինչպես ֆրանսերեն, այնպես էլ Կամերունի տեղական լեզուներով։
Տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ Մոսկվայի մարզի Եգորիևսկ քաղաքում ապրում էր քույրը։ Միաժամանակ անցել է քասթինգը և մասնակցել «Սիբիրի սափրիչը» ֆիլմի նկարահանումներին։ Էպիզոդիկ դերը (տիտրերում նշված է որպես Մունդի Նարցիս) դարձել է նրա առաջին հանրային աշխատանքը։
Նա ընդունվել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Զուգահեռաբար աշխատել է կազինոներում և գիշերային ակումբներում։ 1990-ականների սկսել է խաղալ ՈՒՀԱ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի թիմում։ 2000 թվականին «MTV Россия» հեռուստաալիքով որպես մասնակից մասնակցել է «12 բարկացած հանդիսատես» հեռուստաշոուի մի քանի դրվագներին։ 2001 թվականի մարտին անցկացրել է հաղորդման հատուկ թողարկումը՝ փոխարինելով Յանա Չուրիկովային։ Մինչև «Աստղերի ֆաբրիկա»-ին մասնակցելը դիջեյ է աշխատել «РДВ — Радио для взрослых» և «Хит ФМ» ռադիոկայաններում[5]։
Նա մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա 2»-ին, որտեղ «Шоколадный заяц» երգը դարձել է նրա բայցեքարտը[6]։ 2004 թվականի վերջին նա թողարկել է իր առաջին համանուն ալբոմը։
2006 թվականին նրան շնորհվել է «Ինգուշեթիայի Հանրապետության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը[3]։
2008 թվականին մասնակցել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Աստղային սառույց» նախագծին[6][7]։
2013 թվականին Միխայիլ Գրեբենչիկովի հետ ձայնագրել է «Купола» և «Сахалинская любовь» սինգլները[8]։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]10 տարի շարունակ Պիեռ Նարսիսը պայքարել է հոդատապի ծանր ձևի դեմ, 2022 թվականին նրա մոտ ախտորոշվել է նաև երիկամային անբավարարություն[9].
Պիեռ Նարսիսը մահացել է 2022 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, 45 տարեկան հասակում, Մոսկվայում՝ երիկամի անհաջող վիրահատության պատճառով սրտի կանգից[10][11]։ Մահվան մասին հայտնել են նրա նախկին կինը՝ Վալերիա Կալաչևան և դուստրը՝ Կարոլինա-Քրիստելը[12][13]։
Պիեռ Նարսիսին հրաժեշտը բազմիցս հետաձգվել է տարբեր պատճառներով և տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 30-ին Մոսկվայում՝ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ծիսակատարությունների սրահում[14]։ Նա թաղվել է 2022 թվականի հուլիսի 23-ին իր հայրենիքում՝ Կամերունում, ընտանեկան պահոցում[15][16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը Վալերիա Կալաչյովան է[17]։
2017 թվականին Վալերիա Կալաչյովան ամուսնալուծության դիմում է ներկայացրել. Պիեռը դավաճանել էր նրան։ Նույն թվականին ռադիոհաղորդավար Մարիաննա Սուվորովան Պիեռին մեղադրել է բռնաբարության և ծեծի մեջ[18][19][20]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 - «Шоколадный заяц»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվական՝ Ինգուշեթիայի Հանրապետության վաստակավոր արտիստ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Умер Пьер Нарцисс — Rossiyskaya Gazeta, 2022.
- ↑ 2,0 2,1 2,2 Умер Пьер Нарцисс (ռուս.) // Lenta.ru — 2022.
- ↑ 3,0 3,1 3,2 В Москве прошло вручение государственных наград Республики Ингушетия
- ↑ «Уроженка Югорска Ульяна Синецкая вошла в состав группы "ВИА Гра"». ugra-news.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Вторсырье "Фабрики звёзд"». Экспресс-газета. 2003 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 6,0 6,1 Булат Латыпов (2014 թ․ հուլիսի 18). «Афиша Волна: «Корни», Темникова, Нарцисс и другие: что стало с героями «Фабрики звёзд» – Архив». Афиша (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Ольга Бехтольт. «Ульяна Синецкая, «Голос-3» на Первом канале». www.wday.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Михаил Гребенщиков (2013 թ․ հոկտեմբերի 24). «Пьер Нарцисс - Сахалинская любовь (DJM Grebenshchikov)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
- ↑ rdnmgrl (2009 թ․ հոկտեմբերի 27). «Russia JESC 2006 Ul'yana Sinetskaya - Feya». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Девочки из Екатеринбурга завоевали короны конкурсов Mini Miss World и Little Miss Universe». Информационное агентство «Европейско-Азиатские Новости». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Они представят Россию на международном конкурсе в Германии!». Наше будущее- благотворительный фонд (det-fond.ru) (Волгоград). 2011 թ․ սեպտեմբերի 4.
- ↑ «Вновь забили «Уральские родники»». ekaterinburg.bezformata.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Представитель «Universal studios» в России презентовал свой проект у нас в студии Это 16-летняя певица Ульяна Синецкая из Екатеринбурга». URA.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Пятничные посиделки. Сегодня ждем в гости уральскую Шакиру». URA.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Финальные аккорды «Магии звука»». ekaterinburg.bezformata.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ ««Золотые цилиндры» раздавали в воскресенье в Театре эстрады » apelcin.ru - ИА «Апельсин»: новости культуры, науки, искусства и образования г. Екатеринбург и Свердловская область». apelcin.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ NovikRecords (2014 թ․ հունվարի 29). «Ульяна СИНЕЦКАЯ, "Школьный роман"». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Жена Пьера Нарцисса поддержала изнасилованную любовницу мужа» (ռուսերեն). 7Дней.ру. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Голос 3 сезон / The Voice Russia (2014 թ․ սեպտեմբերի 12). «Ульяна Синецкая "Белый снег" - Голос 3 сезон». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «"Новая Фабрика звезд" открылась на "Муз-ТВ"». www.intermedia.ru. 2017 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Илья Цветков, Евгения Лавренова, «ВС Продакшн» (2007). «Русский Клондайк. Документальный фильм» (ռուսերեն). www.vokrugsveta.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)